Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Պոլիտեխնիկում, մեկնարկել է «The Power of Idea» ծրագիրը։
Ծրագրի շրջանակներում մարկետոլոգ, հեռուստահաղորդավար Արմինե Ճաղարյանն օրեր առաջ մասնակիցներին է ներկայացրել իր մշակած դասընթացը՝ «Կրեատիվ մտածողությունը և մոտիվացիան ուսանողական կյանքը արդյունավետ անցկացնելու համար»։
Ինչու պետք է ուսանողն ակտիվ լինի, ինչպես ակտիվացնել ընդհանրապես ուսանողական կյանքը, այն էֆեկտիվ անցկացնելու եղանակներն ու բանաձևերը… Այս եւ հարակից թեմաների շուրջ է կայացել Արմինե Ճաղարյանի եւ ուսանողների զրույցը։
Հնչած հարցերին տրվել են հնարավորինս սպառիչ պատասխաններ։
ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի «The Power of Idea» ծրագիրը յուրահատուկ հարթակ է, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան բարձրաձայնել բուհական ոլորտում իրենց հուզող խնդիրները և կփորձեն համատեղ ուժերով դրանց լուծման ուղիներ փնտրել, դրանց շուրջ ստեղծել նախագծեր։
Ծրագիրը հնարավորություն կտա համախմբել գաղափարակից ուսանողներին, կտրամադրի հարթակ, որտեղ ուսանողը կբարձրաձայնի այն ամենը, ինչն ունի առողջ քննարկման կարիք։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։