Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի (Մեծ Բրիտանիա) ուսանողները ծանուցում են ստացել, որ եթե ցանկանում են նոր կիսամյակում բնակվել քոլեջի հանրակացարաններում, պետք է պայմանագիր կնքեն, որտեղ նշվում է, որ ցանկացած պահի նրանց կարող է խնդրեն ազատել տարածքը՝ կորոնավիրուսի վարակի նոր բռնկումների դեպքում։ Այս մասին տեղեկացնում է «Գարդիան» պարբերականը։ Բռնկման դեպքում ուսանողներն ինքնուրույն պետք է կացարան գտնեն իրենց համար։ Ծայրահեղ դեպքում քոլեջի կացարաններում բնակվելու թույլտվություն կտրամադրվի միայն նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարող նոր բնակատեղ գտնել։
Նշվում է նաեւ, որ ուսանողներն իրենց հետ պետք է ունենան սննդի երեք օրվա պաշար։
Վարչակազմի այդ որոշումն ուսանողների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել։ Նրանք մասնավորապես նշում են, որ կրթօջախն իրենց համար հարազատ տան նման է դարձել, իսկ այս պայմաններում նույնիսկ ուրախ չեն, որ վերադառնալու են քոլեջ։
Comment here
You must be logged in to post a comment.