ԳլխավորԼուր

ՌԴ-ում ուսանողը մահացել է դասի ժամանակ

Վոլխովի (ՌԴ, Լենինգրադի մարզ) տրանսպորտային շինարարության քոլեջում դասի ժամանակ ուսանող է մահացել։ Այդ մասին փետրվարի 10-ին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեի տեղական բաժանմունքը։

Նախնական տեղեկություններով՝ 16-ամյա ուսանողը հանկարծամահ է եղել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ։

Ընթանում է հետաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։

Comment here