ԱրվեստԳլխավոր

«Լուսնի սոնատ». Լյուդվիգ վան Բեթհովեն

«Լուսնի սոնատը» գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի (1770-1827) դաշնամուրի համար գրված թիվ 14 սոնատն է։

Սոնատի առաջին մասը (Adagio sostenuto) «լուսնային» է կոչել երաժշտական քննադատ Լյուդվիգ Ռելշտաբը Բեթհովենի մահից տարիներ անց` 1832 թվականին։ Հետագայում անվանումը տարածվել է ամբողջ ստեղծագործության վրա։

Ինքը՝ Բեթհովենն այն անվանել է «Sonata quasi una fantasia»։

Կոմպոզիտորը սոնատը գրել է 30 տարեկանում։ 1802 թվականին Բեթհովենն այն նվիրել է իր աշակերտ Ջուլիետտա Գվիչարդիին։

 

 

Comment here