ԳլխավորԼուր

Դամասկոսի համալսարանի ղեկավարությունն արգելել է ուսանողներին արաբական ավանդական հագուստ կրել

Դամասկոսի համալսարանի ղեկավարությունն արգելել է դեկտեմբերի 9-ից դասերի հաճախել «ոչ ճիշտ» հագուստով, այդ թվում՝ կիսատաբատներով ու արաբական ավանդական հագուստով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Sham FM ռադիոկայանին։

«Խնդրում ենք համալսարանի հսկիչներին՝ ներս չթողնել սովորողներին Դամասկոսի համալսարանի ուսանողին անհարիր հագուստով՝ նիքաբով, կիսատաբատով, գալաբեայով, մարզահագուստով եւ նմանատիպ հագուստներով»,-նշված է համալսարանի ղեկավարության գրության մեջ։

Նիքաբը կանացի գլխաշոր է, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացառությամբ աչքերի։ Գալաբեյան տղամարդու արաբական ավանդական անօձիք վերնաշապիկ է։

 

 

Comment here