ԳլխավորԼուր

Դանակահարություն՝ Երեւանի դպրոցներից մեկում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում «Արամյանց» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 16-ամյա մի երիտասարդ։ Րոպեներ անց նա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից ևս ստացվել է նույնաբովանդակ ահազանգ։

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել թիվ 114 դպրոցում։ 11-րդ դասարանցիների միջև ծագած վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ։ Հանցագործության գործիքն ու կասկածյալը հայտնաբերվել են։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
16-ամյա դանակահարված տղայի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Comment here