ԳլխավորԼուր

Դպրոցում բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց է ուղղվել դպրոց ընդունվելիս երեխաների բուժզննման տեղեկանք ներկայացնելու պահանջը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին:

«Դպրոց ընդունվելու գործընթացը պետք է լինի հնարավորինս պարզ ու մատչելի: Երեխաների պարբերական բուժզննման գործընթացները, կարծում եմ, որևէ կերպ պետք չէ կապել դպրոց ընդունվելու գործընթացի հետ: Ընդունելության պարագայում մենք փորձել ենք կրճատել անհրաժեշտ թղթաբանության ծավալները՝ գործընթացը հնարավորինս թվայնացնելով: Ընդունելության գործընթացում վարչարարության պարզեցման անհրաժեշտություն, միանշանակ, կար՝ հաշվի առնելով թե՛ տարատեսակ հերթերը, թե՛ կոռուպցիոն ռիսկերը: Բայց սա որևէ չի կարող անդրասառնալ երեխայի պարբերական բուժզննման անհրաժեշտության հետ»,- ասել է նախարարն ու հավելել, որ բուժզնմման տեղեկանքները շարունակում են ներկայացվել դպրոց, բայց ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև ուս.տարվա ավարտը:

«Բուժզննման տեղեկանքների ներկայացումը շարունակում է մնալ պարտադիր արդեն դպրոցում սովորելու ընթացքում, երեխայի բացակայության դեպքում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։