ԳլխավորԼուր

Ընդունվում են ուսուցչի տարակարգի շնորհման փաստաթղթերը

Ֆրանսերենի ուսուցիչներ

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։

Վերոնշյալ կարգով սահմանված սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատումն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հունվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկները և ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը հաստատելու մասին» N 43-Ա/2 հրամանի։

Նշենք նաև, որ հարցաթերթիկներն անհրաժեշտ է լրացնել առցանց, հետևյալ հղումներով՝

1. ծնողի հարցաթերթի հղում՝ https://forms.gle/ixo3n7jPS6BWsribA,
2. սովորողի հարցաթերթի հղում՝ https://forms.gle/36y4VBLQxBbsGC6k8։