Կիևի մարզի Բրովարի քաղաքում, մանկապարտեզի մոտ, ուղղաթիռ է ընկել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Զոհվել են 16, վիրավորվել են 22 մարդ։
Զոհերի թվում են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը։
Ուկրաինական ԶԼՄ–ները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա, որոնք հավանաբար հարակից մանկապարտեզում են եղել։ Երեխաներից 12–ը վնասվածքներ են ստացել։
Տեղում աշխատում են իրավապահներն ու փրկարարական ծառայությունների մասնագետները։