ԳլխավորԼուր

Ռուսական զինուժը ռմբակոծել է Խարկովի կենտրոնական հրապարակը. տեսանյութ

Ռմբակոծված Խարկովը

Ռուսաստանի զինուժը այսօր առավոտյան ռմբակոծել է Ուկրաինայի Խարկով քաղաքը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Մասնավորապես, այսօր տեղի ժամանակով ժամը 8-ի մոտակայքում ռմբակոծվել է քաղաքի կենտրոնական՝ Ազատության հրապարակը, որտեղ գտնվում է Խարկովի մարզային վարչակազմի շենքը։

Նշվում է նաեւ, որ անցած գիշեր հարվածներ են հասցվել Լիպեցկի, Բելգորոդի, Չուգուեւի ուղղությամբ։