Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստեղծված իրավիճակով պայմանավորված տեղեկատվությունն ամբողջական ստանալու համար ստեղծել է էլեկտրոնային հարցաթերթիկ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանությունը:
«Ստեղծված իրավիճակում աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման և ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով դեսպանության կողմից ստեղծվել է էլեկտրոնային հարցաթերթիկ։ Այս օրերին բարձրաձայնվող տարաբնույթ խնդիրներով դեսպանությանը դիմելու նպատակով անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկը՝ պատասխանելով ներառված բոլոր հարցերին։ Հարցաթերթիկի հղումը այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրացնելով հարցաթերթիկը՝ դիմողը համաձայնում է իր կողմից ներկայացված տվյալների մշակմանն ու ստուգմանը դեսպանության կողմից։ Նշվում է նաև, որ էլեկտրոնային հարցաթերթիկը կփոխարինի datacitizen@armem.ru էլ․հասցեի միջոցով դիմում-հայտեր ներկայացնելու անհրաժեշտությանը։
«Միևնույն ժամանակ կրկին նշում ենք, որ առաջիկա ժամանակահատվածում թռիչքներ դեպի Հայաստան չեն նախատեսվում։ Հնարավոր թռիչքի մասին տեղեկատվություն ստանալուն պես կհայտնենք»,- նշում է դեսպանությունը:
Հավելենք, որ usanogh.am-ը որեւէ ցանկություն եւ հնարավորություն չունի որեւէ մեկի անձնական տվյալները հավաքագրելու, ինչպես նաեւ պատասխանատվություն չի կարող կրել դեսպանատան հարցաթերթիկում լրացված տվյալների համար։ Հաղորդագրությունը տարածում ենք՝ մի հարթակ եւս տամադրելու համար նրանց, ովքեր կցանկանան կապ հաստատել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան հետ։




Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։