ԳլխավորԼուր

Զելենսկին լքել է Կիևը

Վլադիմիր Զելենսկի

ՌԴ ԴԺ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է Կիևը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արդեն իսկ երեկ նա Կիևում չէր` մեկնել էր Լվով։ Բոլոր տեսաուղերձները նախապես ձայնագրված են»,–ասել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ նման տեղեկություն են հայտնել Գերագույն ռադայի պատգամավորները, որոնք փորձել են Կիևում հանդիպել Զելենսկիին։

Վերջինս, սակայն, նրանց հանդիպման համար հրավիրել է Լվով։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ռազմական գործողությունը շարունակվում է արդեն երրորդ օրը։