ԳլխավորԼուր

Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել

Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի իշխանությունները ռազմական դրություն են սահմանում պետության ամբողջ տարածքում: Փետրվարի 24-ին այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: «Մենք ռազմական դրություն ենք սահմանում երկրի ամբողջ տարածքում»,- ասել Է պետության ղեկավարն իր Telegram-ալիք-ում զետեղված տեսագությունում։

Ռուսաստանյան զորքերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, հայտարարել Է Զելենսկին:

«Ռուսաստանը հարվածներ Է հասցրել մեր ռազմական ենթակառուցվածքին եւ մեր սահմանապահներին, սահմանապահ ջոկատներին: Ուկրաինայի շատ քաղաքներում լսվել են պայթյուններ»,- ասել Է նա: Զելենսկին քաղաքացիներին կոչ Է արել պահպանելու հանգստություն եւ մնալու տանը: Նա հայտնել Է, որ փետրվարի 24-ին հեռախոսազրույց Է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ:

Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:

Ժամեր առաջ էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։