ԳլխավորԼուր

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունն ակնհայտ ապատեղեկատվություն է. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղից զինվորականներ են ժամանում Ուկրաինա ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով, ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբի կողմից նախօրեին այս մասին արված հայտարարությանը՝ թվիթերի իր պաշտոնական էջում նման տեղեկություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

Նշենք, որ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին օրեր առաջ  14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել։