ԳլխավորԼուր

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Արցախ, դրոշ, տոն

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման օրն է:

1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է  «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։

Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական ագրեսիա ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ։ 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիները ժամանակավորապես օկուպացրել են Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, թշնամու վերահսկողության տակ են անցել այդ թվում Շուշին ու Հադրութը։