Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ԱՀ հանրակրթական դպրոցներում սկսված է 1-ին դասարանցիների ընդունելությունը:
Երեխային դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է.
- տնօրենին ուղղված դիմում,
- բնակության վայրից տեղեկանք,
- ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը (տնօրենի՝ «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում),
- երկու լուսանկար` 3 x 4 չափսի,
- առկայության դեպքում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ» վկայագիրը: