Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան:
«Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,-նշված է հաղորդագրության մեջ:
***
Ավելի ուշ ՊԲ-ից հայտնեցին, որ ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել էր Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։