ԳլխավորԼուր

Կրթություն և կեցություն մեկ հարկի տակ` ուսանողների համար

Ուսանողի տուն

«Ուսանողի Տուն» ծրագիրը մարզերից Երևան եկած ուսանողների համար ապահովում է կրթություն և կեցություն մեկ հարկի տակ։

Նպատակ ունենալով կերտել առաջնորդ ու նրանց միջոցով զարգացնել մարզերը՝ «Ուսանողի Տուն» ծրագիրը Երևանում բնակվելու խնդիր լուծելուն զուգահեռ, առաջարկում է կրթական ծրագիր, որն իր մեջ ներառում է՝

– ոլորտային դասընթացներ,
– սեմինարներ ոլորտի մասնագետների հետ,
– հանդիպումներ կյանքում հաջողած, փորձառու գաղափարակիցների հետ,
– արշավներ,
– բիզնես այցեր և կապեր։

Այն տրամադրում է՝

– հարմարավետ սենյակներ,
– լուսավոր գրադարան,
– հետաքրքիր լսարան հանդիպումների համար,
– անվճար wi-fi,
– տպիչ։

Կրթական ծրագրին մասնակցելուն զուգահեռ ուսանողները իրենց համայնքներում ձևավորում են թիմեր ու փոխանցում իրենց ստացածը, համայնքային զարգացման նպատակներ մշակում ու գնում դրանց հետևից ՝ հանուն մեր մարզերի և Հայաստանի զարգացման։

Ծրագրին կարող են մասնակցել մարզերի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում, ապրում են Երևանից 60 կմ և ավելի հեռավորության վրա, պատրաստ են անձնային աճն օգտագործել նաև համայնքային զարգացման նպատակով։

«Ուսանողի Տուն» ծրագրին միանալու համար շտապեք գրանցվել՝ անցնելով https://forms.gle/SdMSBEgECoZ457Pw6 հղմամբ։

Հարցերի դեպքում՝ +37498980031