ԳլխավորԼուր

Իռլանդիայում ուսանողները պայքարում են դրսում չհայտնվելու համար

Բնակարանային ազգային ճգնաժամի պատճառով իռլանդական բուհերը ավելի ու ավելի հաճախ են կոչ անում բնակարաններ վարձակալության տալ ուսանողներին գալիք աշնան համար, գրում է RTE պարբերականը։

Գոլուեյում մասնավոր ուսանողական հանրակացարանի առաջատար օպերատորը հայտնել է նրանց, ովքեր մեկտեղանոց սենյակներ են ամրագրել, որ կկորցնեն իրենց տեղը բուհում, եթե այս ուսումնական տարում չտեղափոխվեն երկտեղանոց սենյակներ:

Ուսանողական հանրակացարանի համար ամենամյա պայքարում նոր բան չկա։

Սակայն տեղերի սուր պակասը, վարձակալության աճող ծախսերը եւ շատ իրական ռիսկը՝ կորցնել տեղը քոլեջում, մեծ մտահոգություն է առաջացնում։

Բնակարանի աննախադեպ պահանջարկը եւ անորոշությունը՝ կապված դպրոցի ավարտական վկայականի արդյունքների ուշ հրապարակման հետ, նշանակում է, որ շատ ուսանողներ այլ ընտրություն չունեն, քան ինչ-որ կերպ քոլեջների մասնաշենքերին հասնելը, իսկ ոմանք հնարավոր է, որ  հրաժարվեն տեղերից:

Գոլուեյում մեկ սենյականոց բնակարաններն այնպիսի շրջանում, ինչպիսի է Վուդկվեյը քաղաքի կենտրոնում, արժեն ամսական 1200 եվրո:

NUI ուսանողական միության ներկայացուցիչ Իմոջեն Օ’ Ֆլաերթի Ֆալկոները նշել է, որ այդ ծախսերն աստղաբաշխական են։

«Ուսանողներն ու նրանց ընտանիքները ֆինանսական առումով խեղանդամ են դարձնում իրենց միայն այն բանի համար, որ տեղ ճարեն ամիսներ շարունակ ապարդյուն որոնումներից հետո», — ասել է նա:

«Դա նշանակում է, որ նրանք փորձում են արտաժամյա աշխատել, կրճատել սննդի ծախսերը, կորցնում են ուշադրությունը քոլեջի դասընթացների նկատմամբ։ Դա անհետեւանք չի անցնում,  եւ նրանց հոգեկան առողջությունը խիստ տուժում է», — հավելել է Ֆալկոները։

NUI Galway-ն այժմ 1200 տեղ ունի ուսանողների համար, իսկ 2023 թվականին ավելացվելու է եւս 700 տեղ:

Գոլուեյում ուսանողներին մասնավոր բնակարաններ տրամադրող խոշոր ընկերություններից մեկը տեղեկացրել է այն ուսանողներին, որոնք այս տարվա սկզբին մեկ սենյակ են ամրագրել, որ այժմ պետք է ընտրեն երկուսենյականոց բնակարան կամ սենյակ՝ երկհարկանի մահճակալով, հակառակ դեպքում կկորցնեն տեղը բուհում։ Իսկ ուսումնական տարին մոտենում է…

Nui Galway SU-ի նախագահ Սայ Գուջուլան հայտարարել է, որ ուսանողների համատեղ բնակության տեղափոխումն անընդունելի է:

«Որպես մարդ, որն ապրել է հանրակացարանում, որտեղ մի սենյակում ապրում էր 6 մարդ ու կար մեկ լոգարան, ես գիտեմ, թե որքան դժվար է ապրել եւ սովորել աներեւակայելի նեղ պայմաններում»,-ասել է նա։

«Հատկապես անարդար է ակնկալել առաջին կուրսեցիներից, որ նրանք օտարների հետ կիսվելու են իրենց սենյակով, երբ նոր-նոր են սկսում ուսանողական կյանքը»,-նշել է  Գուջուլան:

NUIG-ի գործադիր մարմնում ասպիրանտների ներկայացուցիչ Կրիոդան Օ’ Մուրչուն կոչ է անում կառավարությանը միջամտել եւ սահմանափակել վարձավճարներ:

«Քոլեջը ձգտում է մեղմել իրավիճակը ուսանողներին տեղեկացնելով Գոլուեյի սահմաններից դուրս գտնվող քաղաքներում, ինչպիսիք են Օութերարդը եւ Տուամը, տեղավորվելու տարբերակների մասին, սակայն դա չի աշխատում բազմաթիվ պատճառներով»,-ասել է նա։

Գլխավորը՝ ուսանողների մեծ մասը ավտոմեքենաներ չունի, իսկ հասարակական տրանսպորտի կրճատումն ավելի է բարդացնում իրավիճակը։

«Մենք նաեւ խրախուսում ենք մեր աշխատակիցներին եւ Գոլուեյի տնային տնտեսուհիներին սենյակ հանձնել ուսանողին եւ 14 000 եվրո ոչ հարկվող եկամուտ ստանալ վարձակալությունից»,-հավելել է Կրիոդան Օ ‘ Մուրչուն:

Թարգմ. Usanogh.am-ի