ԳլխավորԼուր

Աղավնոյի երեխաները իրար հրաժեշտ են տալիս. լուսանկարներ

Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել կից գրառմամբ.

«Գյուղ Աղավնո։ 06.08.2022

-Բարև ձեզ երեխաներ։ Ի՞նչ առիթով եք հավաքվել։
-Երեկ իմացանք, որ մի քանի օրից պետք է գնանք ուրիշ տեղ ապրելու։ Հավաքվել ենք գյուղի երեխաներով իրար հրաժեշտ տալու»։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչներին զգուշացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն տները։