ԳլխավորԼուր

Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակիչներին կտարհանեն

Օգոստոսի 5-ին Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում։

Տեղեկությունը հայտնում են ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հիշեցնեք, որ օգոստոսի 1-ից իրադրությունը Արցախի Քաշաթաղի շրջանում լարված է. ադրբեջանական զինուժը օգոստոսի 3-ին թիրախավորել է հայկական դիրքերը։ Դրա հետեւանքով հայկական կողմից զոհվել է 2, վիրավորվել՝ 19 զինծառայող։ Պաշտոնական Բաքուն պահանջում է, որ Արցախ-Հայաստան ճանապարհն անցնի այլ երթուղով։