Պատերազմ Լեռնային Ղարաբաղում․ ցավով տեղեկացանք մեր երիտասարդ ուսանողներից ևս մեկի՝ Արեգ Գևորգյանի մահվան մասին, տեղեկացնում են Հայաստանում ֆրանսիական համալսարանից (UFAR)։
«Արեգը ընդամենը 19 տարեկան էր և ցանկանում էր դառնալ մարքեթինգի մասնագետ։ Նա ընկավ մարտում հանուն Հայաստանի։
Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա վշտակորույս հարազատներին։ Բոլորիս շատ են հուսահատեցնում այս կորուստները։ Եվս մի երիտասարդի կյանք․ նա ընդամենն ուզում էր ծիծաղել, պարել, սիրել, ստեղծագործել այս կյանքում։
Խաղաղությու՜ն հոգուդ, Արեգ»,-նշված է գրառման մեջ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։