ԳլխավորԼուր

Կալիֆոռնիայի հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի (տեսանյութ)

Հրդեհ, Կալիֆոռնիա

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 5-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ նշվում էր 2 զոհի մասին՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող ուղղաթիռի օդաչուն եւ Pacific Gas and Electric ընկերության աշխատակիցը։

Տուժածների թիվը հասել է 30-ի, 2 մարդ համարվում է անհետ կորած։

Ավելի քան 125 հազար հեկտար տարածություն ընդգրկած հրդեհները ոչնչացրել են ավելի քան 170 շինություն։ Տարահանվել է շուրջ 100 հազար մարդ։

Վերջին մի քանի օրում արձանագրվել է կայծակի շուրջ 11 հազար հարված, որը հանգեցրել է հրդեհների 367 նոր օջախների առաջացման:

Կրակի դեմ պայքարում է շուրջ 10 հազար հրշեջ: Նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։

Comment here