Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի գերիների, անհետ կորածների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Դեկտեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1746 զոհվածների անունները։

Վերջին տվյալներով` քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ժ. 22.24-Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։

 

Comment here