ԳլխավորԼուր

Արցախում բանտարկված Գուլիևն ու Ասկերովն ազատ են արձակվել ու վերադարձել Բաքու. Sputnik Արմենիա

Բաքու

Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովն այլ գերիների հետ ինքնաթիռով վերադարձել են Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Ադրբեջանի՝ գերիների հարցերով պետական հանձնաժողովին։

Նրանց վերադարձը տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր մեկնարկած՝ գերիների ու պատանդների փոխանակման շրջանակներում։

Ղարաբաղյան դատարանն Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման և սպանության համար։

Նրանք 2014 թվականի հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Comment here