Այս տարվա «Օսկար»–ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի մասին։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին, որը ծնվել–մեծացել է Բաքվում, բայց 1987–88 թթ. հետո, երբ Ադրբեջանում սկսեցին տեղի բնակիչ հայերի նկատմամբ ռեպրեսիաներն ու ջարդերը, տեղափոխվել է ԱՄՆ։
«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Նրան սպանեցին աշխատանքի վայրում»,–պատմում է ֆիլմի հերոսը։
Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը և Քրիս Բոուերսը։
2024 թվականի փետրվարի 16–ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։