ԺամանցԿինոկտոր

«Ալեքսանդրա»- Նատալյա Վավիլովայի ծննդյան օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ռուս դերասանուհի Նատալյա Վավիլովան ծնվել է 1959 թվականի հունվարի 26-ին Մոսկվայում: Նորամուտը կինոյում եղել է 14 տարեկանում («Այդպիսի բարձր լեռներ», 1974)։

Դերասանուհուն մեծ ճանաչում բերեց Ալեքսանդրայի դերը «Մոսկվան արցունքներին չի հավատում» գեղարվեստական ֆիլմում:

Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (1984)։ 1987 թվականին «Նիկոլայ Պոդվոյսկի»  ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհին ընկել է ձիուց։ Ողնաշարի լուրջ վնասվածքով նա հիվանդանոց է տեղափոխվում ու այլևս չի վերադառնում նկարահանման հրապարակ։

Ամուսնու՝ կինոռեժիսոր Սամվել Գասպարովի հետ միասին նրանք Մոսկվայից ոչ հեռու՝ Ռուբլյովկայում, հողամաս են գնում և սեփական նախագծով կառուցումեն մեծ երկհարկանի տուն։

Դրանից հետ, իր պարտեզի ծաղիկներն ու այգու ծառերը նրան շատ ավելին էին հետաքրքրում, քան կինոաշխարհի նորությունները: