ԳլխավորԼուր

Մահացել է ռուս դերասանուհի Իննա Չուրիկովան

Իննա Չուրիկովան «Այն նույն Մյունհաուզենը» ֆիլմում

Կյանքի 80-րդ տարում մահացել է հանրահայտ դերասանուհի Իննա Չուրիկովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերին։

«Կյանքից հեռացել է Իննա Միխայլովնան, դա տեղի է ունեցել կես ժամ առաջ հիվանդանոցում», — ասել է նա:

Չուրիկովայի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 17-ին «Լենկոմ» թատրոնում։

Նշենք, որ Չուրիկովան ծնվել է 1943 թվականին Բաշկիրիայի Բելեբեյ քաղաքում։ 1965-ին ավարտել է Շչեպկինի անվան բարձրագույն թատերական դպրոցը: Նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում` «Այն նույն Մյունհաուզենը», «Ցրիչը», «Մորոզկո», «Շիրլի-միրլի», «Ապուշը» և այլն։

1991 թվականին Չուրիկովան ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։