ԳլխավորԼուր

Ֆրանսիացի դերասանը դժբախտ պատահարի զոհ է դարձել

Գասպար Ուլել

Հայտնի ֆրանսիացի դերասան Գասպար Ուլելը մահացել է լեռնադահուկային պատահարի հետևանքով, հայտնում է France Press գործակալությունը:

«Դերասան Գասպար Ուլելը մահացել է 37 տարեկանում»,- ասվում է հրապարակման մեջ:

Դերասանի ընտանիքն ու նրա գործակալը հայտնել են, որ նա գլխի վնասվածք է ստացել ֆրանսիական Սավոյ շրջանում դահուկներով սահելիս, ինչից հետո ուղղաթիռով նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Գասպար Ուլելը հայտնի է «Hannibal Rising», «Saint Laurent», «A Very Long Engagement» ֆիլմերում իր դերերով: Նա նաեւ «Շանելի» դեմքերից էր։