Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: