ԳլխավորԼուր

Տեղեկությունը, թե մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-նշված է հաղորդագրության մեջ: