ԳլխավորԼուր

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՊՆ–ի` հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 08:30-ի դրությամբ` իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։