ԳլխավորԼուր

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ

Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր անմեղ հայրենակիցների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը նաև ուղերձ է հղել։

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում փողոցներում ու տներում սպանվել են, պաշտոնական տվյալներով՝ 26, ոչ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր հայ։ Ողջ մնացած հայերն էլ ամեն ինչ թողնելով՝ մի կերպ կարողացել են փախչել ուղղորդվող ամբոխի տիապետության տակ գտնվող քաղաքից։

Հակահայկական ալիքը բարձրացել էր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Արցախի (այն ժամանակ՝ ԼՂԻՄ) իշխանությունները դիմել են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին՝ հայտնելով, որ Արցախը ցանկանոմ է դուրս գալ Ադրբեջանի կազմից (որին բռնակցվել էր 1921 թվականի հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ) ու միանալ մայր հայրենիքին՝ Հայաստանին։

Comment here