Կիեւի մարզում Հայաստանի մի խումբ քաղաքացիներ խանութից բանկային տերմինալ են գողացել, որի մեջ եղել է 100.000 գրիվնա (մոտավորապես 1 մլն 767 հազար դրամ), տեղեկացնում է Korrespondent.net-ը:
Նրանք ձերբակալվել են Կիեւի երկաթուղային կայարանում։ Դեպքի մասին իրավապահները տեղեկացրել են Ուկրաինայի ԱԳՆ-ին եւ Հայաստանի դեսպանատանը։
Պարզվել է, որ Ուկրաինայի տարբեր մարզերում ժամանակավորապես բնակվող ՀՀ 5 քաղաքացիները բաժանել են գողացված փողը եւ փոխանցել իրենց կանանց բանկային քարտերին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի «Գողություն» հոդվածով:
Comment here
You must be logged in to post a comment.