ԳլխավորԼուր

Ղուկասավան գյուղում 15-ամյա պատանին գողացել է ուսուցչի iPone-ը

Մայիսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ղուկասավան գյուղում գողացել են իր բջջային հեռախոսը, հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ ժամը 14.40-ի սահմաններում Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի վարչական շենքից գողացել են նկարչության ուսուցչի «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 700 000 դրամի նյութական վնաս:

Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվորեն պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը:

Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով մայիսի 4-ին Դարակերտ գյուղում ձերբակալվեց և բաժին տարվեց նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց արարքը, իսկ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվեց նշված հեռախոսը:

Կազմված փաստաթղթերը, հեռախոսը և 15-ամյա պատանին ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: