Ապրիլի 16-ին Երևանում թալանել են հայտնի խանութներից մեկը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Նալբանդյան փողոց 96 հասցեում գործող «Վենետո» հագուստի խանութի ապակիները կոտրված են:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 01:00-ի սահմաններում կոտրել են նշված խանութի ապակիները, մտել ներս և այնտեցից հափշտակել մի քանի միլիոն դրամի հագուստ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: