Մարտի 14-ին Օքսֆորդի համալսարանին կից Քրայստ-Չերչ պատկերասրահից գողացել են 16-րդ եւ 17-րդ դարերի 3 կտավ, որոնք գնահատվում են մի քանի միլիոն ֆունտ սթերլինգ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Telegraph-ին։
Տեղեկացվում է, որ պատկերասրահից անհետացել են Անտոնիս Վան Դեյքի «Զինվորը ձիուն հեծնած» (1616 թ.), Սալվատոր Ռոզի «Ժայռոտ ափ» (1640-ականների վերջ) եւ Հանիբալ Կարաչիի «Խմող տղան» (1580-ականների վերջ) նկարները։
Մինչեւ հետաքննության ավարտը պատկերասրահը փակ կլինի։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։