ԳլխավորԼուր

Ֆրանցիսկոս պապը քայլել է Հռոմի փողոցներով, աղոթել պանդեմիայի ավարտի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի օրը կարճ ժամանակով լքել է Վատիկանի իր նստավայրը եւ այցելել Հռոմ, տեղեկացնում է BBC-ն։

Պապը նախ աղոթել է Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում, ապա քայլել դեպի Սան Մարչելո ալ Կարսո եկեղեցի։ Այստեղ է այն խաչելությունը, որի առջեւ իտալացիներն աղոթել են 16-րդ դարի ժանտախտի համաճարակի ժամանակ։

Ֆրանցիսկոս պապը աղոթել է պանդեմիայի ավարտի, վարակվածների առողջացման եւ զոհերի հիշատակի համար։

Հիշեցնենք, որ Իտալիայում կարանտին է հայտարարված։

Comment here