Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, ՀՀ կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու:
«Մենք ակնկալում ենք պատվաստվել ցանկացողների մեծ հոսք և պատրաստ կլինենք նրանց սպասարկելու»,-ասել է Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ունենք դիմակների կրման ռեժիմի ավելի ակնհայտ պահպանում, բայց այս առումով, դեռ որոշակի աշխատանքեր կան:
Ավանեսյանը քաղաքացիների հորդորեց զգոն լինել և դիմակ դնել։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։