ԳլխավորԼուր

Օքսֆորդի համալսարանում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է գրանցվել

Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) ղեկավարությունը հայտարարել է, որ իր ուսանողներից եւս մեկը վարակվել է նոր կորոնավիրուսով, տեղեկացնում է BBC-ն։ Չնայած դրան՝ համալսարանը չի պատրաստվում դադարեցնել ուսումնական գործընթացը եւ ձեռք է առնում նախազգուշական բոլոր միջոցները՝ վարակի տարածումը թույլ չտալու համար։

Տեղի իշխանությունների ներկայացուցիչները, սակայն, մեղադրել են համալսարանի ղեկավարներին՝ ուսանողների առողջության նկատմամբ անփույթ պահվածքի համար։

Տեղեկացնենք, որ Օքսֆորդի՝ արտասահմանից վերադարձած ուսանողներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին հայտնի էր դարձել մարտի 8-ին։

 

Comment here