ԳլխավորԼուր

Թուրքիայում արգելվել է փողոց դուրս գալ մինչեւ 20 տարեկաններին

Թուրքիայի իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցրել նոր կորոնավիրուսի (Covid-19) տարածումը կանխարգելելու միջոցառումների շրջանակում, տեղեկացնում է “Anadolu”-ն։։

Թուրքիայի նախագահ Էրդողանն անցած օրը նոր որոշումների մասին է հայտարարել, ըստ որոնց՝ երկրի 30 խոշոր քաղաքներում եւ Զոնգուլգաղ նահանգում, որտեղ բնակվում է 65.25 մլն մարդ, արգելվում է փողոց դուրս գալ 2000 թ. հունվարի 1-ից հետո ծնվածներին (26.9 մլն

Ավելի վաղ արգելվել էր փողոց դուրս գալ 65 եւ ավելի տարիք ունեցողներին (7.5 մլն մարդ)։

Թուրքիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 20921 է, մահացածներինը՝ 425։

 

Comment here