ԳլխավորԼուր

ԱՄՆ-ը խզում է կապերը Եվրոպայի հետ կորոնավիրուսի պատճառով

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն Եվրոպայի հետ, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին, տեղեկացնում է BBC-ն:

Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ազգին հղած իր ուղերձում Թրամփն ասել է, որ «խիստ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 460 դեպք:

Թրամփը նաեւ Կոնգրեսին կոչ է արել ձեռնարկել հարկային բեռի թեթեւացման միջոցառումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցությունը մեղմացնելու համար։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆն ավելի ուշ ճշտել է, որ Եվրամիությունից ԱՄՆ մուտքի արգելքը կվերաբերի այն քաղաքացիներին, որոնք վերջին 14 օրում այցելել են Շենգենյան գոտու երկրներ։

Comment here