Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյսուսին:
«Մեծ շփումների ընթացքում վարակն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս կասեցնել վարակի տարածումը: Մենք հույս ունենք, որ կհաջողվի համավարակի ավարտին հասնել ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը ճեպազրույցի ժամանակ՝ համեմատելով 1918թ. իսպանական գրիպի («իսպանկա») համավարակն ու նոր կորոնավիրուսը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։