Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր քանակն ապրիլի 21-ի ժամը 11-ի դրությամբ 1401 է։
Բուժվել է 609 մարդ, փաստացի բուժվում է 768-ը, ընդհանուր թեստավորումների թիվը 13929 է։
Գրանցվել է մահվան 2 դեպք, պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Մահվան ելքերի ընդհանուր թիվը դարձել է 24։
Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։