ԳլխավորԼուրՀայաստանս

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում». երիտասարդները՝ ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կատարել են ևս մեկ քայլ՝ արձանագրել են, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը:

Սա, ըստ վերլուծաբանների, նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Ինչպե՞ս են երիտասարդներն արձագանքում բրյուսելյան հանդիպման արդյունքներին: Հարցվածների մի մասը իշխանության հրաժարականն է պահանջում, ոմանք նշում են, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում: Բայց համամիտ են մեկ հարցում՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում։