ԳլխավորԼուրԿրթություն

Ուսանողների ու դասախոսների թիվը Հայաստանում 2022/2023 ուստարում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022/2023 ուսումնական տարում հանրապետության 54 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 13 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 16 536 (կանայք` 9 299), սովորել` 71 732 (կանայք` 40 368), ավարտել (2022-ին)՝ 11 500 (կանայք` 5 811) մարդ:

49 593 ուսանող կրթություն է ստացել առկա, 22 139-ը ՝ հեռակա եղանակով։

Պետական բուհերի 59 169 ուսանողներից 9 789-ը սովորել է անվճար, 49 380-ի համար ուսումը վճարովի է եղել։

Ուսանողներից 194-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 5624-ը՝ 25 եւ բարձր։

2022/2023 ուսումնական տարում հանրապետության 36 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈւՀ) ու 9 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 4 063 (կանայք` 2 403), սովորել` 7 781 (կանայք` 5 005), ավարտել` 5 186 (կանայք` 3 588) մարդ:

Համեմատության համար՝ անցած ուսումնական տարում մագիստրատուրա ընդունվողների թիվը եղել է 4 857:

Այսպիսով՝ բակալավրիատում (71 732) ու մագիստրատուրայում (7 781) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2022-23 ուսումնական տարում կազմել է 79 513 (2021-22-ին` 78 603, 2020/21-ին՝ 79590, 2019/20-ին՝ 74942, 2018/19-ին՝ 80477

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը 2022-23 ուսումնական տարում եղել է 10 969 (կանայք՝ 6142), որից հիմնական հաստիքային՝ 6505, համատեղությամբ՝ 2388, ժամավճարով՝ 2076 մարդ։

Համեմատության համար նշենք, որ 2021-22 ուսումնական տարում պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 9 180 (կանայք՝ 4 947), որից հիմնական հաստիքային՝ 5 819, համատեղությամբ՝ 1 799, ժամավճարով՝ 2076 մարդ։ Այսինքն նրանց թիվն այս տարի աճել է մոտ 1800-ով։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ