ԳլխավորԼուրԿրթություն

ՀՀ ուսանողների ու դասախոսների թիվը 2021/22 ուստարում

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2021/2022 ուսումնական տարում հանրապետության 55 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ (ԲՈւՀ) և 14 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրով:

Այդ հաստատություններ ընդունվել է 17 208 (կանայք` 9 635), սովորել` 68 874 (կանայք` 37 702), ավարտել (2021-ին)՝ 15 440 (կանայք` 8 258) մարդ:

46 318 ուսանող կրթություն է ստացել առկա, 22 556-ը՝ հեռակա եղանակով։

Պետական բուհերի 57 608 ուսանողներից 9 675-ը սովորել է անվճար, 47 933-ի համար ուսումը վճարովի է եղել։

Ուսանողներից 164-ը 16 եւ ավելի ցածր տարիքային խմբից են, 5774-ը՝ 25 եւ բարձր։

2020/2021 ուսումնական տարում հանրապետության 34 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություն (ԲՈՒՀ) ու 10 մասնաճյուղ և 4 գիտական կազմակերպություն բարձրագույն կրթության երկրորդ աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն մագիստրոսի ծրագրերով: Այդ կազմակերպություններ ընդունվել է 4 857 (կանայք` 3 117), սովորել` 9 729 (կանայք` 6 531), ավարտել` 5 025 (կանայք` 3 491) մարդ:

Համեմատության համար՝ անցած ուսումնական տարում մագիստրատուրա ընդունվողների թիվը եղել է 10 603։

Այսպիսով՝ բակալավրիատում (68 874) ու մագիստրատուրայում (9 729) սովորող ուսանողների ընդհանուր թիվը 2021-22 ուսումնական տարում կազմել է 78 603 (2020/21-ին՝ 79590 2019/20-ին՝ 74942, 2018/19-ին՝ 80477

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը եղել է 9 180 (կանայք՝  4 947), որից հիմնական հաստիքային՝ 5 819, համատեղությամբ՝ 1 799, ժամավճարով՝ 1 562 մարդ։

Համեմատության համար նշենք, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի թիվը 2020/21 թթ. եղել է 10 831։