ԳլխավորԼուր

ՀՀ բուհերում, դպրոցներում, քոլեջներում ու մանկապարտեզներում ԱԻՆ-ը ուսումնավարժություններ կանցկացնի

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 2022 թվականի մարտի 1-ից 4-ը ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից բարձրագույն ուսումնական հաստատություններում, կրթահամալիրներում, քոլեջներում, ուսումնարաններում, դպրոցներում, նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրականացվեն քաղաքացիական պաշտպանության թեմաներով ցուցադրական հատուկ-տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ։

Այս մասին հայտնել է ԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը Փրկարար ծառայության ստորաբաժանումների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ։