ԳլխավորԼուր

Նարեկ գյուղի մոտ կորել են 3 քաղաքացի, 2-ը հայտնաբերվել են (լրացված)

Օձասար

Հոկտեմբերի 29-ին, ժամը 20։59-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նարեկ գյուղի սարերում կորել են երեք քաղաքացի, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հոկտեմբերի 30-ին, ժամը 00։40-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ս․-ին (ծնված 2009 թ․) և Ա․ Մ․-ին (ծնված 1970 թ․)․ Կ․ Ս․-ի որոնողական աշխատանքները շարունակվում են:

***

Ժ. 11.29. Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնեցին, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 11։10-ի սահմաններում Կ․ Ս․-ն հայտնաբերվել է։