ԳլխավորԼուր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում կրկին քաղաքացի է ընկել

Մայիսի 16-ին, ժամը 13:35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.) պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Հիշեցնենք, որ նմանատիպ պատահար էր նույն վայրում գրանցվել նաև երեկ՝ մայիսի 15-ին։

Comment here